(0)

374 43 81 00 88

374 44 81 00 88

Առաքում և վճարում

Մենք ցանկանում ենք մատուցել Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:


Այդ նպատակով autodoc.am իրականացնում է Ձեր սիրելի ապրանքների մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով:  Առաքման համար ընտրելով համապատասխան ապրանքատեսականին անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը. Հասցե` ուր պետք է առաքվի ապրանքատեսակը և պատվիրատուի հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ հետ կապ կհաստատի կայքի ադմինիստրատորը և կտեղեկացնի պատվերի կարգավիճակի մասին: Եթե հանդիսանում եք autodoc.am-ի մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, որը հնարավորություն կտա Ձեզ` ամեն անգամ չլրացնել Ձեր տվյալները, պատվերը տալուց առաջ, տեսնել նախկինում պատվիրված ապրանքները, և ձեռք բերել զեղչային քարտ:


1.Պատվերի առկայության դեպքում առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝

Առաքում Երևանում 1 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր մեքենայով՝ 1 օրվա ընթացքում:

2. Առաքման եղանակներն ու ժամկետները
 

 Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը, 10:00-19:00-ը : Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ, կամ պատվերի բացակայության դեպքում: Այդ դեպքում կայքի ադմինիստրատորը Ձեզ անպայման կտեղեկացնի առաքման ժամկետի փոփոխության մասին:


3. Առաքման գնային քաղաքականությունը

 

Առաքման արժեքը հաշվարկվում է ըստ հեռավորության և ըստ առևտրի չափի, ինչը պատվիրատուն կարող է տեսնել պատվերը ձևակերպելիս:

Օր. Երևանում  առաքումն արժե 1000 դրամ,եթե գումարը չի գերազանցում 5000 դրամը, 5000 դրամից մինչև 20000 դրամ պատվերները կառաքենք 500 դրամով, իսկ այն պատվերները, որոնք կգերազանցեն 20000 դրամը Autodoc-ը կառաքի անվճար:
Ապրանքի և առաքման գումարը՝ ներառված է ընդհանուր ՝ վճարվող գումարի մեջ:

Առաքվող ապրանքատեսակների համապատասխանելիությունը, մինչ առաքելը հասցեատիրոջը՝ ստուգվում է աշխատակցի կողմից:

Հարգելի գնորդ մենք առանձնացրել ենք մեր օպերատորին ամենահաճախ տրվող հարցերը: Դրանցից առավել հաճախ կրկնվողները մենք տեղադրել ենք համապատասխան թեմատիկ բաժիններում: Եթե, այնուամենայնիվ, ձեր հարցի պատասխանը կայքում չեք գտել, զանգահարեք մեր օպերատորին:

 

1. Ինչո՞ւ գնումներ կատարել Ձեզ մոտ, այլ ոչ`  արտասահմանյան առցանց խանութներից


1) Ի տարբերություն արտասահմանյան առցանց խանութների, մեզ մոտ կատարված գնումների դեպքում երաշխավորվում է, որ` գնված ապրանքը հաշված ժամերի ընթացքում կառաքվի գնորդին,
2) Գնորդը կարող է ապրանքը հետ վերադարձնել, եթե այն չի համապատասխանում իր ակնկալիքներին, կամ վնասված է:
3) Գնորդին կառաքվի միայն որակյալ ապրանք` սարքին և չվնասված վիճակում, իսկ վնասված և անսարք ապրանքների կորուստը կկրի autodoc.am-ը

  Հաճախորդներին կմատուցվի բարձրակարգ սպասարկում:

2. Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ

Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ միջոցներով` 
Հեռ:  +374 43 81 00 88

         +374 44 81 00 88
Facebook: www.facebook.com/autodoc.am
Էլ. Փոստ: autodoc888@gmail.com
3. Ի՞նչ եղանակով է իրականացվում առաքումը

Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝ 
Առաքում Երեւանում՝ 1 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր մեքենայով՝ 1 օրվա ընթացքում
 

4. Ինչպե՞ս վճարել
 

Մեզ մոտ գործում են վճարման հետեւյալ եղանակները.

-Կանխիկ վճարում

- Առցանց վճարում՝ ARCA վիրտուալ քարտի և IDRAM վճարային համակարգի միջոցով,   ինչպես նաեւ MASTER/AMERICAN EXPRESS և VISA քարտերով:

-ARCA վիրտուալ քարտ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ` ARCA

-IDRAM վճարային համակարգ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ: IDRAM

 

4.1 Ինչպե՞ս կատարել վճարում ARCA/MASTER/AMERICAN EXPRESS և VISA քարտերով:

 

Եթե դուք պատրաստվում եք վճարել ARCA/MASTER/AMERICAN EXPRESS և VISA քարտերով, ապա սեղմելով VISA/MASTER/ARCA/-ի լոգոն: Դուք ավտոմատ կերպով կհայտնվեք համապատասխան վճարման համակարգի էջում, որտեղ ազատ տողերում պետք է ճշգրիտ և նույնությամբ լրացնել Ձեր VISA/MASTER/ARCA/AMERICAN EXPRESS քարտերի տվյալները՝

5. Ին՞չ անել, եթե մոռացել եմ գաղտնաբառը
 

Այցելեք այտեղ  գրեք Ձեր  կողմից օգտագործվող էլ-փոստի հասցեն, որից հետո համակարգը ավտոմատ կերպով կուղարկի նշած էլ-փոստի հասցեին հղում, որի միջոցով կկարողանաք ներմուծեք նոր գաղտնաբառը:


6. Կարո՞ղ եմ արդյոք փոփոխել զամբյուղի պարունակությունը


Այո, կարող եք ավելացնել և հեռացնել ապրանքները, ինչպես նաև փոխել դրանց քանակը:

7. Հնարավո՞ր է արդյոք, որ ապրանքը նկարագրող տեղեկատվության մեջ լինեն անճշտություններ կամ սխալ ինֆորմացիա:
 

Մենք հոգացել ենք այն մասին, որ մեր կայքէջում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում գները, լինեն պատշաճ և ճշգրիտ: Բայց հնարավոր են բացառիկ դեպքեր, երբ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով կայքում կարող է լինել որևէ սխալ տվյալ: Նախապես հայցում ենք գնորդի ներողամտությունը: Հայտնաբերված սխալն անմիջապես կճշգրտվի և ուղղվի օպերատորի կողմից: Ինտերնետ-Խանութն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի կատարել ինֆորմացիայի փոփոխություն` առանց նախնական ծանուցման:


8. Ինչպե՞ս է, որ գները Ձեր ինտերնետ-խանութում ավելի ցածր են, քան սովորական խանութներում:

Մեր գնումների ծավալը, ինչպես նաև մեր հարաբերութունները ներկրողների  հետ մեզ թույլ են տալիս ապահովել հարմարավետ գներ մեր գնորդների համար: Բացի այդ, ի տարբերություն սովորական խանութների, վաճառքի կազմակերպման մեր ծախսերը անհամեմատ փոքր են ( ինչպես օրինակ, խանութի տարածքի բացակայություն, ավելի քիչ աշխատակիցների անհրաժեշտություն և այլն), այդ պատճառով էլ, այլ խանութների համեմատ, մենք ի վիճակի ենք առաջարկել ապրանքը` նկատելիորեն ցածր գներով:

9. Ի՞նչ կլինի պատվերի հետ, եթե առաքման համար տրված հասցեն սխալ է եղել:
 

Խնդրում ենք, նախքան պատվերը հաստատելը համոզվել, որ առաքման համար նշված հասցեն ճիշտ է, հակառակ դեպքում, մենք չենք կարողանա իրականացնել պատվերի առաքումը խոստացված ժամկետում: Եթե առաքումն իրականցվելու է որևէ հաստատություն` հյուրանոց, հիվանդանոց, կազմակերպություն և այլն, խնդրում ենք նշել հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ տվյալներ, որոնք ըստ ձեզ կարող են անհրաժեշտ լինել: Եթե Դուք հասցեն սխալ եք մուտքագրել, ապա առաքիչը ստիպված կլինի զանգահարել ապրանքն ընդունողին` ստացողին , որպեսզի ճշտի հասցեն: Եթե ստացողն անհասանելի լինի, ապա գնված նվերի առաքումը հնարավոր չի լինի իրականացնել, և ապրանքը կվերադառնա խանութ: Այդ դեպքում, Դուք ստիպված կլինեք վճարել երկրորդ առաքման համար:


11. Ի՞նչ տվյալներ են ձեզ հարկավոր    
 

Հիմնականում բավական է լրացնել միայն այն դաշտերը, որոնք նշված են որպես պարտադիր, բայց հավելյալ տեղեկատվությունը կօգնի մեզ բարձրացնել սպասարկման որակը և հնարավորինս գոհացնել մեր սիրելի հաճախորդներին:


12. Պարտադի՞ր է արդյոք գրանցվել Ձեր կայքում գնումներ իրականացնելու համար
 

Գրանցվելը autodoc.am կայքում պարտադիր չէ պատվերն արձանագրելու համար, մեկ անգամ գրանցումը հնարավորություն կտա մեխանիկորեն առաքել հետագա պատվերները` առանց ավելորդ անգամ ճշտելու Ձեր տվյալները:


14. Ու՞մ կարող եմ դիմել, եթե դժգոհ եմ ապրանքի, սպասարկման որակից կամ ունեմ առաջարկություններ
 

Ապրանքի կամ սպասարկման որակի վերաբերյալ Ձեր բողոքները կարող եք ուղարկել ընկերության տնօրենին հետևյալ էլ.փոստի հասցեով` autodoc888@gamil.com Կարող եք նաև զանգահարել +374 96 03 00 08 հեռախոսահամարով:


15. Ե՞րբ կարող եմ ձեռք բերել պատվերը
 

Ձեր նախընտրած ապրանքատեսակը մեր պահեստից անմիջապես կառաքենք Ձեր նշած հասցեով: Պատվերը կատարելուց հետո ադմինիստրատորը Ձեզ դրա առաքման և կարգավիճակի մասին կտրամադրի տեղեկատվություն: Առաքումն իրականացվում է ամեն օր :


16. Կարո՞ղ եմ արդյոք միաժամանակ մի քանի իր պատվիրել
 

Իհարկե, պետք է պարզապես ավելացնել բոլոր իրերը զամբյուղի մեջ և միայն հետո պատվիրել:


17. Ինչպե՞ս վերադարձնել կամ փոխանակել գնված իրը

Խնդրում ենք ապրանքը ստուգել տեղում՝ առաքիչի ներկայությամբ, այլապես առաքիչի հեռանալուց հետո, հնարավոր չի լինի վերադարձնել կամ փոխանակել գնված իրը:

18. Ինչպե՞ս օգտվել անձնական էջից
 

Յուրաքանչյուր  գրանցված  հաճախորդ  ունի  իր  անձնական  էջը, որտեղ պահպանվում են`

1. Անձնական տվյալները
2. Ընթացիկ պատվերները

Անձնական  տվյալների   էջում  գրանցված  է  Ձեր  անունը, ծածկանունը, հասցեն, հեռախոսահամարը, որոնք  Դուք ցանկության դեպքում կարող եք փոփոխել` սեղմելով «Փոխել տվյալները» տողի վրա:


Պատվերների արխիվ   բաժնում  առկա  է լինելու ապրանքների ցուցակը և պատվերի/պատվերների ընդհանուր տեղեկատվությունը և առաքման կարգավիճակը:  Հաջորդ  անգամ, երբ այցելեք կայք, Դուք պետք է  միայն  բացեք Ձեր  անձնական  էջը  և  կարող  եք տեսնել Ձեր նախըտրած ապրանքների ցուցակը:

 

19. Եթե չեմ ցանկանում կամ չեմ կարող վճարել ինտերնետով, կարո՞ղ եմ արդյոք վճարումն իրականացնել պատվերը ստանալու պահին:

 

Այո՛, կարող եք: Մենք վճարումները ընդունում ենք  նաև ապրանքը պատվիրատուին հասցնելու ժամանակ՝ կանխիկ: 

 

20. Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած ապրանքը

 

Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝

 

 1) որոնման համակարգի միջոցով, 

 2) փնտրելով կատալոգում: