Մենք ցանկանում ենք մատուցել Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:
Այդ նպատակով autodoc.am իրականացնում է Ձեր սիրելի ապրանքների մատակարարումը Ձեր իսկ նշած հասցեով: Առաքման համար ընտրելով համապատասխան ապրանքատեսականին անհրաժեշտ է նշել հետևյալ տեղեկատվությունը. Հասցե` ուր պետք է առաքվի ապրանքատեսակը և պատվիրատուի հեռախոսահամարը, որի միջոցով Ձեզ հետ կապ կհաստատի կայքի ադմինիստրատորը և կտեղեկացնի պատվերի կարգավիճակի մասին: Եթե հանդիսանում եք autodoc.am-ի մշտական հաճախորդ, խորհուրդ ենք տալիս գրանցվել մեր կայքում և դառնալ մեր բաժանորդը, որը հնարավորություն կտա Ձեզ` ամեն անգամ չլրացնել Ձեր տվյալները, պատվերը տալուց առաջ, տեսնել նախկինում պատվիրված ապրանքները, և ձեռք բերել զեղչային քարտ:
1.Պատվերի առկայության դեպքում առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝
Առաքում Երևանում 1 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր մեքենայով՝ 1 օրվա ընթացքում:
2. Առաքման եղանակներն ու ժամկետները
Մենք աշխատում ենք ամեն օր` ժամը, 10:00-19:00-ը : Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ, կամ պատվերի բացակայության դեպքում: Այդ դեպքում կայքի ադմինիստրատորը Ձեզ անպայման կտեղեկացնի առաքման ժամկետի փոփոխության մասին:
3. Առաքման գնային քաղաքականությունը
Առաքման արժեքը հաշվարկվում է ըստ հեռավորության և ըստ առևտրի չափի, ինչը պատվիրատուն կարող է տեսնել պատվերը ձևակերպելիս:
Օր. Երևանում առաքումն արժե 1000 դրամ,եթե գումարը չի գերազանցում 5000 դրամը, 5000 դրամից մինչև 20000 դրամ պատվերները կառաքենք 500 դրամով, իսկ այն պատվերները, որոնք կգերազանցեն 20000 դրամը Autodoc-ը կառաքի անվճար:
Ապրանքի և առաքման գումարը՝ ներառված է ընդհանուր ՝ վճարվող գումարի մեջ:
Առաքվող ապրանքատեսակների համապատասխանելիությունը, մինչ առաքելը հասցեատիրոջը՝ ստուգվում է աշխատակցի կողմից:
Հարգելի գնորդ մենք առանձնացրել ենք մեր օպերատորին ամենահաճախ տրվող հարցերը: Դրանցից առավել հաճախ կրկնվողները մենք տեղադրել ենք համապատասխան թեմատիկ բաժիններում: Եթե, այնուամենայնիվ, ձեր հարցի պատասխանը կայքում չեք գտել, զանգահարեք մեր օպերատորին:
1. Ինչո՞ւ գնումներ կատարել Ձեզ մոտ, այլ ոչ` արտասահմանյան առցանց խանութներից
1) Ի տարբերություն արտասահմանյան առցանց խանութների, մեզ մոտ կատարված գնումների դեպքում երաշխավորվում է, որ` գնված ապրանքը հաշված ժամերի ընթացքում կառաքվի գնորդին,
2) Գնորդը կարող է ապրանքը հետ վերադարձնել, եթե այն չի համապատասխանում իր ակնկալիքներին, կամ վնասված է:
3) Գնորդին կառաքվի միայն որակյալ ապրանք` սարքին և չվնասված վիճակում, իսկ վնասված և անսարք ապրանքների կորուստը կկրի autodoc.am-ը
Հաճախորդներին կմատուցվի բարձրակարգ սպասարկում:
2. Ինչպե՞ս կապվել Ձեզ հետ
Մեզ հետ կարող եք կապվել հետևյալ միջոցներով`
Հեռ: +374 43 81 00 88
+374 44 81 00 88
Facebook: www.facebook.com/autodoc.am
Էլ. Փոստ: info@autodoc.am
3. Ի՞նչ եղանակով է իրականացվում առաքումը
Պատվերների առաքումն իրականացվում է հետեւյալ եղանակներով՝
Առաքում Երեւանում՝ 1 ժամվա ընթացքում:
Առաքում մարզեր մեքենայով՝ 1 օրվա ընթացքում
4. Ինչպե՞ս վճարել
Մեզ մոտ գործում են վճարման հետեւյալ եղանակները.
-Կանխիկ վճարում
- Առցանց վճարում՝ ARCA վիրտուալ քարտի և IDRAM վճարային համակարգի միջոցով, ինչպես նաեւ MASTER/AMERICAN EXPRESS և VISA քարտերով:
-ARCA վիրտուալ քարտ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ` ARCA
-IDRAM վճարային համակարգ գրանցելու համար կարող եք այցելել այստեղ: IDRAM
4.1 Ինչպե՞ս կատարել վճարում ARCA/MASTER/AMERICAN EXPRESS և VISA քարտերով:
Եթե դուք պատրաստվում եք վճարել ARCA/MASTER/AMERICAN EXPRESS և VISA քարտերով, ապա սեղմելով VISA/MASTER/ARCA/-ի լոգոն: Դուք ավտոմատ կերպով կհայտնվեք համապատասխան վճարման համակարգի էջում, որտեղ ազատ տողերում պետք է ճշգրիտ և նույնությամբ լրացնել Ձեր VISA/MASTER/ARCA/AMERICAN EXPRESS քարտերի տվյալները՝
5. Ին՞չ անել, եթե մոռացել եմ գաղտնաբառը
Այցելեք այտեղ գրեք Ձեր կողմից օգտագործվող էլ-փոստի հասցեն, որից հետո համակարգը ավտոմատ կերպով կուղարկի նշած էլ-փոստի հասցեին հղում, որի միջոցով կկարողանաք ներմուծեք նոր գաղտնաբառը:
6. Կարո՞ղ եմ արդյոք փոփոխել զամբյուղի պարունակությունը
Այո, կարող եք ավելացնել և հեռացնել ապրանքները, ինչպես նաև փոխել դրանց քանակը:
7. Հնարավո՞ր է արդյոք, որ ապրանքը նկարագրող տեղեկատվության մեջ լինեն անճշտություններ կամ սխալ ինֆորմացիա:
Մենք հոգացել ենք այն մասին, որ մեր կայքէջում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում գները, լինեն պատշաճ և ճշգրիտ: Բայց հնարավոր են բացառիկ դեպքեր, երբ ինչ-ինչ տեխնիկական պատճառներով կայքում կարող է լինել որևէ սխալ տվյալ: Նախապես հայցում ենք գնորդի ներողամտությունը: Հայտնաբերված սխալն անմիջապես կճշգրտվի և ուղղվի օպերատորի կողմից: Ինտերնետ-Խանութն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի կատարել ինֆորմացիայի փոփոխություն` առանց նախնական ծանուցման:
8. Ինչպե՞ս է, որ գները Ձեր ինտերնետ-խանութում ավելի ցածր են, քան սովորական խանութներում:
Մեր գնումների ծավալը, ինչպես նաև մեր հարաբերութունները ներկրողների հետ մեզ թույլ են տալիս ապահովել հարմարավետ գներ մեր գնորդների համար: Բացի այդ, ի տարբերություն սովորական խանութների, վաճառքի կազմակերպման մեր ծախսերը անհամեմատ փոքր են ( ինչպես օրինակ, խանութի տարածքի բացակայություն, ավելի քիչ աշխատակիցների անհրաժեշտություն և այլն), այդ պատճառով էլ, այլ խանութների համեմատ, մենք ի վիճակի ենք առաջարկել ապրանքը` նկատելիորեն ցածր գներով:
9. Ի՞նչ կլինի պատվերի հետ, եթե առաքման համար տրված հասցեն սխալ է եղել:
Խնդրում ենք, նախքան պատվերը հաստատելը համոզվել, որ առաքման համար նշված հասցեն ճիշտ է, հակառակ դեպքում, մենք չենք կարողանա իրականացնել պատվերի առաքումը խոստացված ժամկետում: Եթե առաքումն իրականցվելու է որևէ հաստատություն` հյուրանոց, հիվանդանոց, կազմակերպություն և այլն, խնդրում ենք նշել հաստատության անունը, հարկը, սենյակի համարը և այլ տվյալներ, որոնք ըստ ձեզ կարող են անհրաժեշտ լինել: Եթե Դուք հասցեն սխալ եք մուտքագրել, ապա առաքիչը ստիպված կլինի զանգահարել ապրանքն ընդունողին` ստացողին , որպեսզի ճշտի հասցեն: Եթե ստացողն անհասանելի լինի, ապա գնված նվերի առաքումը հնարավոր չի լինի իրականացնել, և ապրանքը կվերադառնա խանութ: Այդ դեպքում, Դուք ստիպված կլինեք վճարել երկրորդ առաքման համար:
11. Ի՞նչ տվյալներ են ձեզ հարկավոր
Հիմնականում բավական է լրացնել միայն այն դաշտերը, որոնք նշված են որպես պարտադիր, բայց հավելյալ տեղեկատվությունը կօգնի մեզ բարձրացնել սպասարկման որակը և հնարավորինս գոհացնել մեր սիրելի հաճախորդներին:
12. Պարտադի՞ր է արդյոք գրանցվել Ձեր կայքում գնումներ իրականացնելու համար
Գրանցվելը autodoc.am կայքում պարտադիր չէ պատվերն արձանագրելու համար, մեկ անգամ գրանցումը հնարավորություն կտա մեխանիկորեն առաքել հետագա պատվերները` առանց ավելորդ անգամ ճշտելու Ձեր տվյալները:
14. Ու՞մ կարող եմ դիմել, եթե դժգոհ եմ ապրանքի, սպասարկման որակից կամ ունեմ առաջարկություններ
Ապրանքի կամ սպասարկման որակի վերաբերյալ Ձեր բողոքները կարող եք ուղարկել ընկերության տնօրենին հետևյալ էլ.փոստի հասցեով` info@autodoc.am Կարող եք նաև զանգահարել +374 96 03 00 08 հեռախոսահամարով:
15. Ե՞րբ կարող եմ ձեռք բերել պատվերը
Ձեր նախընտրած ապրանքատեսակը մեր պահեստից անմիջապես կառաքենք Ձեր նշած հասցեով: Պատվերը կատարելուց հետո ադմինիստրատորը Ձեզ դրա առաքման և կարգավիճակի մասին կտրամադրի տեղեկատվություն: Առաքումն իրականացվում է ամեն օր :
16. Կարո՞ղ եմ արդյոք միաժամանակ մի քանի իր պատվիրել
Իհարկե, պետք է պարզապես ավելացնել բոլոր իրերը զամբյուղի մեջ և միայն հետո պատվիրել:
17. Ինչպե՞ս վերադարձնել կամ փոխանակել գնված իրը
Խնդրում ենք ապրանքը ստուգել տեղում՝ առաքիչի ներկայությամբ, այլապես առաքիչի հեռանալուց հետո, հնարավոր չի լինի վերադարձնել կամ փոխանակել գնված իրը:
18. Ինչպե՞ս օգտվել անձնական էջից
Յուրաքանչյուր գրանցված հաճախորդ ունի իր անձնական էջը, որտեղ պահպանվում են`
1. Անձնական տվյալները
2. Ընթացիկ պատվերները
Անձնական տվյալների էջում գրանցված է Ձեր անունը, ծածկանունը, հասցեն, հեռախոսահամարը, որոնք Դուք ցանկության դեպքում կարող եք փոփոխել` սեղմելով «Փոխել տվյալները» տողի վրա:
Պատվերների արխիվ բաժնում առկա է լինելու ապրանքների ցուցակը և պատվերի/պատվերների ընդհանուր տեղեկատվությունը և առաքման կարգավիճակը: Հաջորդ անգամ, երբ այցելեք կայք, Դուք պետք է միայն բացեք Ձեր անձնական էջը և կարող եք տեսնել Ձեր նախըտրած ապրանքների ցուցակը:
19. Եթե չեմ ցանկանում կամ չեմ կարող վճարել ինտերնետով, կարո՞ղ եմ արդյոք վճարումն իրականացնել պատվերը ստանալու պահին:
Այո՛, կարող եք: Մենք վճարումները ընդունում ենք նաև ապրանքը պատվիրատուին հասցնելու ժամանակ՝ կանխիկ:
20. Ինչպե՞ս կարող եմ գտնել իմ նախընտրած ապրանքը
Ձեր նախընտրած ապրանքները կարող եք գտնել երկու ճանապարհով՝
1) որոնման համակարգի միջոցով,
2) փնտրելով կատալոգում: