25 ЛЕТ НА РЫНКЕ Автозапчастей
Auto Doc

374 43 81 00 88

374 44 81 00 88

ՕԳ-Պայմաններ



Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները:

Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ պայմանների հետ: 

Եթե Դուք չեք համաձայնում սույն Օգտագործման Պայմաններին, ապա չեք կարող օգտագործել այս կայքը: 

Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: 

Դուք հաստատում եք, որ Դուք կա´մ առնվազն 18 տարեկան եք, կա´մ անչափահաս, կա´մ էլ ունեք ծնողների, խնամակալների և հոգաբարձուների օրինական համաձայնությունը Կայքից օգտվելու համար: 

Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և  գործունակ եք սույն օգտագործման պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել այս Օգտագործման Պայմաններն ու առաջնորդվել դրանցով: Բոլոր դեպքերում, Դուք հաստատում եք, որ Ձեր տարիքը գերազանցում է 16 տարեկանը, քանի որ տվյալ Կայքը նախատեսված չէ 16 տարեկանից ցածր փոքրահասակների համար: 16 տարեկանը չլրացած անձանց կողմից Ծառայությունների օգտագործումը հանդիսանում է այս օգտագործման պայմանների խախտում: 

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ 16-ԻՑ ՓՈՔՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ԿԱՄ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ.

 

Եթե Ձեր տարիքը փոքր է 16-ից, ԴՈՒՔ ՉՊԵՏՔ Է ՕԳՏՎԵՔ ՏՎՅԱԼ ԿԱՅՔԻՑ: Խնդրում ենք մեզ չուղարկել Ձեր անհատական տվյալները, ներառյալ` Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, անունը և/կամ կապի միջոցների մասին տեղեկություններ: Եթե Դուք ցանկանում եք կապ հաստատել autodoc-ի հետ, դա կարող եք անել միայն Ձեր ծնողի և օրինական խնամակալի միջոցով:

 

Գաղտնիություն 

 

Ցանկացած անհատական տվյալ (օրինակ ՝ անուն, հասցե, հեռախոսահամար կամ էլ. հասցե), որը հաղորդում եք կայքին էլ. նամակագրությամբ կամ այլ կերպ, կկիրառվի autodoc.am-ի  կողմից կայքի Գաղտնիության Քաղաքականության համաձայն: Ցանկացած այլ հաղորդակցություն կամ նյութ, որը փոխանցում եք կայքին, ինչպես օրինակ հարցեր, մեկնաբանություններ, առաջարկություններ, եվ այլ նմանատիպ հաղորդագրությունները կդիտարկվեն ինչպես ոչ գաղտնի և ոչ սեփականատիրական տեղեկատվություն: 

 

Բովանդակության սեփականություն 

Վեբկայքում տեղ գտած բոլոր տեքստերի, դիզայնի, լոգոների, գրաֆիկաների, պատկերների, նկարների և այլ նյութերի բոլոր հեղինակային իրավունքները և այլ մտավոր սեփականության իրավունքները «ԱՎՏՈԴՈԿ ԷՅԵՄ» ՍՊԸ-ի սեփականությունն են կամ համապատասխանաբար ունեն հեղինակի թույլտվությունը